Այսօր: Երեքշաբթի, 22 Հունվարի 2019թ.
Քանաքեռավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018,Հունիս 27 - 2019,Հունիս 27
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2017,Հոկտեմբեր 4 - 2019,Մարտ 12
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2018,Մարտ 7 - 2019,Մարտ 7


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.01.19 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
"HVH" փաստաբանական գրասենյակը (կայք՝ HVH.am, ֆեյսբուքյան էջ՝ Facebook.com HVH advocate company) "Պրո բոնո" ծառայությունների շրջանակում Քանաքեռավան համայնքին է առաջարկում ԱՆՎՃԱՐ իրավախորհրդտվական բնույթի ծառայություններ։ "HVH" փաստաբանական գրասենյակի արտոնագրված և ՀՀ Փաստաբանների պալատում գրանցված փաստաբանները, համայնքի բնակիչներին կարող են մատուցել անվճար, սակայն միևնույն ժամանակ, որակյալ խորհրդատվություն՝ քրեական, քաղաքացիական, վարչական և ցանկացած այլ բնույթի հարցերի շուրջ։  Ցանկության դեպքում ծառայությունները կարող են մատուցվել նաև "HVH" փաստաբանական գրասենյակի գտնվելու վայրում՝ ք․ Երևան Գարեգին Նժդեհ 46 հասցեով։ Նման պարագայում նախապես անհրաժեշտ է զանգահարել  գրասենյակի 093-091-095, ... Մանրամասն
30.12.18 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Սիրելի քանաքեռավանցիներ, թող գալիք տարվա ընթացքում միայն ուրախություն լինի բոլորիս տներում ու սրտերում, խաղաղություն՝ մեր սահմաններում։ Շարունակենք միասնական ուժերով շենացնել մեր համայնքն ու հայրենիքը։ Իսկ տոնական օրերն արդեն համայնքի լուսավորված փողոցներով դիմավորելու արդյունքը պետություն-համայնք-բնակիչ արդյունավետ համագործակցության լավագույն օրինակն է։ Ամենաջերմ ու լուսավոր բարեմաղթանքներով՝ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

29.12.18 ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Համայնք – բնակիչ – պետություն համագործակցությունը շարունակում է տալ իր պտուղները։  Քանաքեռեավան համայնքում ավարտվեցի գիշերային լուսավորթյան աշխատանքները, որի արդյունքում լուսավորությամբ ապահովվեցին 9-ից 17-րդ փողոցները։

Նմանատիպ աշխատանքները կլինեն շարունակական  և մոտ ապագայում կլուսավորվի ամբողջ համայնքը։

07.12.18 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք , որ 2018թ․ դեկտեմբերի 14-ին տեղի կունենա Քանաքեռավան համայնքի ավագանու հերթական նիստը, հետևյալ օրակարգային հարցերով՝ 1. ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017Թ․ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻԹ․ 62-ՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2. 2019ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 3.ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ   2019 Թ ․ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ Վ ՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 4.ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ  2019 Թ ․ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 5.ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ... Մանրամասն
22.11.18 ԾԱՌԱՏՈՒՆԿ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի համայնքներում 2018թ. աշնանային  ծառատունկի շրջանակներում Քանաքեռավանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ծառատունկ Քանաքեռավանի միջնակարգ դպրոցի տարածքում։ Դպրոցի սաները մեծ խանդավառությամբ էին մասնակցում ծառատունկին։

22.11.18 ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐ
2018 թվականի  նոյեմբերի 30-ին ժամը 15:00-ին Քանաքեռավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ Քանաքեռավան համայնքի 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների,  Քասախ համայնքի 2019թվականի բյուջեի նախագծի քննարկման և 2019թ. տարեկան աշխատանքային պլանը քննարկելու վերաբերյալ: Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք ինտերնետային կայքում հրապարակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ  կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել ինտերնետային կայքում  կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային ... Մանրամասն
14.11.18 " ՆՈՐ ԳԵՂԻԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ․ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ" ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2018 ՈՒՍ․ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարության " Նոր Գեղիի ակադեմիկոս Գ․ Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ" ՊՈԱԿ-ը հայտարարում է 2018 ուս․ տարվա ընդունելություն հեռակա բաժանմունքում միջնակարգ ընդհանուր կրթուոյան հիման վրա վճարովի հիմունքներով։ Դիմորդները ընդունվում են առանց ընդունելության քննությունների։ Քոլեջի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել "Հայաստանի պետական ագրարային համալսարան" և "Խ․ Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարան հիմնադրամում" 2-րդ կուրսում (համաձայն սահմանված կարգի)։ Դիմորդը ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է՝ դիմում, կրթության մասին փաստաթղթի բնագիրը, չորս լուսանկար, անձը հաստատող փաստաթուղթ, կցագրման վկայական  և սոց քարտ։ ... Մանրամասն
12.11.18 ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ» ԽՈՐԱԳՐՈՎ 3-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Օրերս  Երևանի Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում կայացավ «Խաղաղության ուժը» խորագրով 3-րդ համահայաստանյան նկարչական մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը՝ նվիրված խաղաղության միջազգային օրվան և Հայաստանում «թավշյա» հեղափոխությանը։ Մրցույթը կազմակերպվել էր «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ ՀԿ) կողմից՝ «Խաղաղության կրթություն Հայաստանի դպրոցներում» ծրագրի շրջանակներում, որին մասնակցել են Հայաստանի 11 մարզերի 57 դպրոցների 262 աշակերտներ՝ այդ թվում Քանաքեռավանի արվեստի դպրոցից:   Քանաքեռավանի արվեստի դպրոցի սաներն արդեն երրորդ տարին են մասնակցում նշված միջոցառմանը: Այս անգամ դպրոցի ներկայացրած աշխատանքներից 5-ը ընդգրկվել էին ... Մանրամասն
06.11.18 ԲՆԱԿԻՉ-ՀԱՄԱՅՆՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սիրելի քանաքեռավանցիներ, Տեղեկացնում ենք Ձեզ ևս մեկ անգամ , որ Քանաքեռավանի համայնքապետարանը ներկայացրել էր սուբվենցիայի 3 հայտ՝ ասֆալտապատում, գիշերային լուսավորություն, կուլտուրայի տան վերանորոգում, որոնք հաստատվել են կառավարության  կողմից:       Գիշերային լուսավորության ծրագրի նախագծային արժեքը կազմել է 48.000.000 դրամ: Հայտարարված մրցույթի արդյունքում շինարարությունը կկատարվի 28.000.000 դրամով, որից 40%-ը՝ 11.200.000 դրամը կհատկացնի պետությունը, 39.2%-ը՝ 10.976.000 դրամը կհատկացնի համայնքապետարանը, (տեղեկացնենք, որ համայնքապետարանը իր բաժին ներդրումն արդեն կատարել է) իսկ 20.8%-ը՝ 5.824.000 դրամը կհավաքագրվի բնակիչների և այլ նվիրատուների կողմից: Այս ծրագրի ... Մանրամասն
19.10.18 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Այսօր՝  հոկտեմբերի 19 – ին  ճանաչողական այցով Քանաքեռավան համայնքում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Հանդիպմանը ներկա էին համայնքային ծառայողները, ավագանու անդամները,  ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների տնօրենները, ինչպես նաև համայնքի բնակիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզային և համայնքային ինչպես առաջնային ,այնպես էլ երկարաժամկետ  լուծում պահանջող մի շարք խնդիրներ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Քանաքեռավան Համայնքը Հրապարակում հաղորդման շրջանակներում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան, 13 փ., 3-րդ նրբ., 2

(0224) 60029 093-70-30-71

qanaqeravan@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner