Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020թ.
Քանաքեռավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.01.20 2020 թվականի շախմատի տղամարդկանց առաջնության վերաբերյալ
Տեղեկացնում  ենք,  որ  ս/թ  հունվարի  25-ից  փետրվարի  2-ը  Աբովյան քաղաքի      շախմատի  դպրոցում  անցկացվելու է  2020  թվականի  շախմատի  տղամարդկանց վարկանիշային  մարզային    առաջնությունը,   որին կարող են մասնակցել   ազգային  վարկանիշ  և  առաջին  կարգ   ունեցող շախմատիստները:   Առաջնության բացումը՝  հունվարի  25-ին, ժամը 11:00-ին,  մրցումների մեկնարկը՝ ժամը 15:00-ին:Հայտերը ներկայացնել  Աբովյան  քաղաքի   շախմատի  դպրոց  մինչև  ս/թ   հունվարի  23-ը/abovyanchess@mail.ru    ... Մանրամասն
21.01.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի′ քանաքեռավանցիներ, ՀՀ Էկոնոմիակայի Նախարարության, Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից ՀՀ պետական օժանդակության ծրագրերի իրազեկման աշխատանքների շրջանակներում Քանաքեռավան համայնքում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում  կներկայացվի գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ պետական աջակցության ծրագրերը։ Հանդիպմանը մասնակցել ցանկացողները կարող են 2020 թ-ի հունվարի 24-ին, ժամը 12։30–ին, մոտենալ համայնքապետարանի դահլիճ և իրենց հետաքրքրող հարցերը հղել մասնագետներին։

11.12.19 ԲՆԱԿԻՉ-ՀԱՄԱՅՆՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Քանաքեռավանի համայնքապետարանը սիրով տեղեկացնում է, որ բնակիչ-համայնք-պետություն համագործակցության արդյունքում գիշերային լուսավորությամբ է ապահովվել 18-րդ փողոցը, 20-րդ փողոցը և 20 փողոցի առաջին նրբանցքը, 8-րդ փողոցի մեծ մասը, ինչպես նաև 10-րդ փողոցի վերջնամասը։ Ընդհանուր առմամբ տեղադրվել է 100 լուսատու, որը ընդգրկում է 2637 մետր տարածք։

Միասնական ուժերով շարունակենք բարեկարգել մեր համայնքը։

 

10.12.19 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Քանաքեռավանի համայնքապետարանին անհրաժեշտ է օժանդակ բանվոր։
Հիմնական պարտականություններ՝
- Սանտեխնիկական աշխատանքներ,
- Աշխատանք հոսանքի հետ,
- Հուշարձանի և հարակից տարածքի պահպանում,
- Համայնքապետարանի հարակից տարածքի պահպանում,
- Ընթացիկ ֆիզիկական այլ պարտականություններ։

Պահանջվող հմտություններ՝
-Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին։

-Նվազագույն զուտ աշխատավարձը՝ 68․000 դրամ,
-Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ,
-Աշխատանքային ժամերը՝ 9։00-18։00,
-Ընդմիջում՝ 13։00-14։00։

Աշխատանքի համար դիմել ցանկացողները կարող են մոտենալ Քանաքեռավանի համայնքապետարան, իսկ մանրամասների համար՝ զանգահարել 093_70_30_ 71 հեռախոսահամարին։

28.11.19 ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2019 թվականի  դեկտեմբերի  3-ին ժամը 17:00-ին Քանաքեռավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ Քանաքեռավան համայնքի 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների,  Քանաքեռավան համայնքի 2020թվականի բյուջեի նախագծի քննարկման և 2020թ. տարեկան աշխատանքային պլանը և 2020թ․ համար Քանաքեռավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դրույքաչափերը  քննարկելու վերաբերյալ: Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք ինտերնետային կայքում հրապարակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ  կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ... Մանրամասն
13.11.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀՀ կառավարության 23․05․2019թ․ N 627- Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 31․12․2019թ․ 

Սիրելի քանաքեռավանցիներ, խնդրում ենք Ձեզ  Ձեր աշխատանքային գրքույկները (բացի կենսաթոշակառուներից) հնարավորինս շուտ ներկայացնել Եղվարդի տարածքային բաժին թվայնացնելու համար։ Ֆիզիկական անձի գրքույկը իր կողմից ներկայացնելու անհնարինության  դեպքում կարող է ներկայացվել այլ անձի կողմից։ 

29.10.19 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՆՈՐ ՀԱՐԹԱԿ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակ (  https://www.regions4growth.am/ ), որը գտնվում է փորձնական գործարկման փուլում:Հարթակի ստեղծման նպատակն է ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, իչպես նաև ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:  Բացի այդ, հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ  գործարկումը հիմք կհանդիսանա  նպատակաուղղված  և մրցունակ գործունեություն ... Մանրամասն
09.09.19 ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԸ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄ Է
Այսօր ամբողջ աշխարհում գլոբալ խնդիր է աղբի տեսակավորումը և տեսակավորված թափոնների վերամշակումը։Տարեկան յուրաքանչյուր մարդ առաջացնում է մոտ 500 կգ աղբի թափոն։ Դրանից 95 %-ը հայտնվում է աղբավայրում և միայն 5 %-ն է ենթարկվում երկրորդային վերամշակման։ Աղբավայրերը ենթարկվում են այրման՝ մթնոլորտ արտանետելով թունավոր նյութեր, որոնք, խառնվելով անձրևաջրերին, վերադառնում, լցվում են հող, ինչպես նաև աղտոտում են ստորգետնյա ջրերը։ Բոլորս խմում ենք աղտոտված ջուրը, շնչում ենք թույներով հագեցած օդը, սնվում ենք աղտոտված հողում աճած մթերով։Անհերքելի փաստ է, որ դեպի գլոբալ փոփոխություններ տանող առաջին քայլերը պետք է սկսվեն ընտանիքից․ երեխան աղբի տեսակավորումը պետք է տեսնի, սովորի կիրառել նախ և առաջ ընտանիքում, ապա ... Մանրամասն
21.08.19 ՊԼԱՆԱՅԻՆ ՋՐԱՆՋԱՏՈՒՄ
    Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 22/23-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ի ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 22.00-ն կդադարեցվի  հետևյալ տարածքների ջրամատակարարումը:Կոտայքի մարզի՝ գ. Զովունի, գ. Քանաքեռավան գյուղեր:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 19.08.2019թ.                                                                     ... Մանրամասն
16.08.19 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ

Սիրելի Քանաքեռավանցիներ, տեղեկացնում ենք Ձեզ ՀՀ ոստիկանության զորքերում առկա շարքային պայմանագրային զինծառայողների  թափուր հաստիքների առկայության մասին։

Ծառայության պայմաններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիմել ՀՀ ոստիկանության զորքերի կադրերի բաժին։

Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 62/26,  հեռախոս՝ 010-37-03-28։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ
ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԸ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄ Է
Քանաքեռավան Համայնքը <<Հրապարակում>> հաղորդման շրջ
ՏՈՀՄԱՅԻՆ ԾԱՌՈՒՂԻ
Քանաքեռավան Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան, 13 փ., 4-րդ նրբ., 2

(0224) 60029 093-70-30-71

qanaqeravan@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner